1 նոյեմբերի 2012 - 15:46 AMT
Էր Ռիադում պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել

Էր Ռիադի արևելքում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 123-ը վնասվածքներ է ստացել: Նման տեղեկություններ է հաղորդել նոյեմբերի 1-ին սաուդյան հեռուստատեսությունը: Ավելի վաղ ասվում էր 14 զոհվածների մասին:

Որոշ տվյալներով գազ, իսկ այլ տվյալներով նավթամթերք տեղափոխող բեռնատարը բախվել է էստակադայի հիմքին, շրջվել է և բռնկվել, այնուհետև հզոր պայթյուն է տեղի ունեցել: Մասամբ կամ ամբողջությամբ քանդվել են հարևան շենքերից մի քանիսը:

Ըստ ականատեսների, զոհվածների թիվը կարող է տասնյակների հասնել: Ամբողջությամբ այրվել է 30 բանվորների տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսի ուղևորների ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: