1 նոյեմբերի 2012 - 17:20 AMT
Նավթային հսկա Shell-ի եկամուտը 2012թ, երրորդ եռամսյակում նվազել է 15 տոկոսով

Նավթային հսկա Royal Dutch Shell-ի եկամուտը 2012թ, երրորդ եռամսյակում նվազել է 15 տոկոսով նավթի գների նվազման պատճառով:

Զուտ շահույթը նվազել է հասնելով 6,1 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 7,2 դոլարի դիմաց: Ընկերությունը կրճատել է նավթի արդյունահանումը 5 տոկոսով Նիգերիայում արդյունահանման խափանումների պատճառով: Գազի արդյունահանումը կրճատվել է 4 տոկոսով, հայտնում է «Ռոյթերսը»: