26 ապրիլի 2005 - 11:44 AMT
ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Արաբական պետությունների լիգան իրաքցի ծայրահեղականներին կոչ է արել անհապաղ ազատ արձակել մարտի 28-ին առեւանգված երեք ռումինացի լրագրողներին, որոնցից մեկը ազգությամբ հայ է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ծայրահեղականներն սպառնացել են սպանել լրագրողներին, եթե մինչեւ ապրիլի 26-ը Ռումինիան իր խաղաղարար զորքերը դուրս չբերի Իրաքից: