26 ապրիլի 2005 - 12:17 AMT
ՉԵԽ ՍԵՆԱՏՈՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾ
Չեխ սենատոր Յարոմիր Շտետինան հայտարարել է, որ պատրաստ է աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանությունը Չեխիայի խորհրդարանում ճանաչելու ուղղությամբ: «Ես ամաչում եմ, որ Չեխիան մինչ այժմ նման օրենք չունի: Ես խնդրում եմ Չեխիայի հայ համայնքին` սատարել ինձ այս խնդրում»,- հայտարարել է նա: Շտետինան ավելացրել է, որ իր մտադրությունը բացատրվում է Լեհաստանի Սեյմում վերջերս Հայոց ցեղասպանության ընդունման փաստով: «Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիան պետք է սթափ գնահատի իր անցյալը»,- ավելացրել է չեխ սենատորը: