1 նոյեմբերի 2012 - 20:29 AMT
Apple-ը iTunes Store-ում տեղադրել է բաններ՝ կոչ անելով միջոցներ փոխանցել «Սենդի» փոթորկից տուժածներին

Apple ընկերությունը iTunes Store ինտերնետ-խանութում տեղադրել է բաններ՝ կոչ անելով միջոցներ փոխանցել «Սենդի» փոթորկից տուժածներին օգնելու համար: Օգտագործողների փողերը փոխանցվում են ամերիկյան Կարմիր խաչի հաշվին: Apple-ը միջնորդավճար չի գանձում փոխանցումներից, հաղորդում է lenta.ru-ն:

Ընկերությունը նվիրատվություններ է հավաքել նաև Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում վթարից ու ցունամիից և Հայիթիի երկրաշարժից տուժածների համար: