27 ապրիլի 2005 - 07:13 AMT
ՍԱԽԱԼԻՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Սախալինում` Վոսկրեսենսկի տաճարի բակում ապրիլի 24-ին բացվել է նոր հուշարձան, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Խաչքարը հուշարձան է, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը տեղադրվել է Սախալինում բնակվող հայերի նախաձեռնությամբ: Վոսկրեսենսկի տաճարի բակում տեղադրված հուշարձանը սախալինաբնակ հայերի հիշատակի տուրքն է: Բացման արարողությանը մասնակցել են տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Խաչը օծել է Սախալինի եւ Կուրիլների Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Դանիիլը: