2 նոյեմբերի 2012 - 10:28 AMT
2012-ի 3-րդ եռամսյակում Google Android բջջային պլատֆորմի բաժինը համաշխարհային շուկայում կրկնապատկվել է

2012-ի 3-րդ եռամսյակում Google Android բջջային պլատֆորմի բաժինը համաշխարհային շուկայում գրեթե կրկնապատկվել է անցած տարվա նույն շրջանի համեմատ և կազմել շուկայի երեք քառորդը, վկայում են IDC վերլուծական ընկերության տվյալները:

IDC տվյալներով, Android-սմարթֆոններ արտադրողները, որոնցից խոշորագույն ընկերություններն են Samsung-ը, HTC-ն և Motorola-ն, երրորդ եռամսյակում շուկա են հանել 136 միլիոն սարքեր, ինչը կազմել է այդ շրջանում վաճառված սմարթֆոնների ընդհանուր թվի 75 տոկոսը: