
Հայաստանում երբեք հասարակությունը նախագահ չի ընտրել: Իսկ երբ հասարակությունը չի կարող նախագահ ընտրել, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ նախագահական ընտրարշավի գործընթացին մեծանում է աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը: Փորձագետը հիշեցնում է ԱՊՀ, ինչպես նաև արաբական երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ իշխանափոխությանը մասնակցեցին և աջակցեցին կամ արևմուտքը, կամ Ռուսասատանը՝ իհարկե տարբեր, հակադիր դիքերում: Մեկը սատարեց իշխանություններին, մյուսն էլ ընդդիմությանը: Արմեն Բադալյանը համոզված է, որ նույնը տեղի է ունենում նաև Հայաստանում: Նա կարծում է, որ խագահի հիմանական թեկնածուները կարող են լինել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կողմից առաջադրվածները: «Տեսականորեն հնարավոր է, որ այս աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից չորրորդ թեկնածուն էլ առաջադրվի, բայց նշված երեք ուժերից բացի այլ թեկնածուների առաջադրումն, ընդամենը, նախընտարական քարոզարշավի ժամանակ ֆոնային բնույթ է կրելու, լինելու է դրածո թեկնածու: Խոսքը կոկրետ Րաֆֆի Հովհաննիսյանին չի վերաբերում, այլ բոլոր թեկնածուներին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը: