
Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչներ Վազգեն Յակուբյանին և Հովիկ Յորդեկյանին, ովքեր նախարարին ներկայացրեցին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը նշել է, որ տեղյակ է, և բարձր է գնահատում Արփի Վարդանյանի` մինչ այժմ ծավալած գործունեությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված անելիքները, առաջիկա համագործակցության ծրագրերը: