2 նոյեմբերի 2012 - 19:50 AMT
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պլանավորում են մարտական ինքնաթիռներ ուղարկել Պարսից ծոցի շրջան

Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է իր մարտական ինքնաթիռները Պարսից ծոցի շրջան ուղարկելու պլանները՝ այնտեղ աշխարհաքաղաքական իրավիճակի հետագա բարդացման հետ կապված՝ Իրանի միջուկային ծրագրից ելնելով:

Պարսից ծոց բրիտանական ռազմաօդային ուժեր ուղարկելու մասին որոշումը կընդունվի երկրի վարչապետ Դևիդ Կեմերոնի կողմից ղեկավարության հետ առաջիկայում կայանալիք հերթական բանակցություններից հետո:

Հայտնի է դարձել, որ ամերիկյան դեսանտային նավերի հերթական խումը ժամանել է Պարսից ծոցի շրջան: