2 նոյեմբերի 2012 - 19:55 AMT
ԱՄՆ-ում բնակվող լեհացի ներգաղթյալը սպանել է երկու երեխաների

ԱՄՆ-ում բնակվող Լեհաստանի քաղաքացուհի Էլժբետա Պլյացկովսկայան դանակով սպանել է իր յոթամյա որդուն և հարևանի հնգամյա աղջկան, որին նայել է:

Պլյացկովսկայան ստիպել է երեխաներին ծնկի իջնել և աղոթել, հետո սկսել է դանակով հարվածել: Երեխաները աղերսել են չսպանել իրենց, սակայն նա շարունակել է հարվածել, մինչև նրանք մահացել են:

Երեխաների մարմինները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ աղջկա մայրը եկել է նրան տանելու:

Պլյացկովսկայայի խոսքով, նա փորձել է երեխաներից դուրս հանել չարքերին, հաղորդում է Ռոսբալտը: