Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: «Եթե Թուրքիային չընդունեն ԵՄ մինչև 2023-ը, ապա Եվրամիությունը կկորցնի մեզ»,- սպառնացել է Էրդողանը:
2023-ին Թուրքական Հանրապետությունը նշելու է 100-ամյակը: Ինչպես հայտնի է, գերմանական կառավարությունը պնդում է Թուրքիայի համար արտոնյալ գործընկերության վրա, որը նման ձևակերպման հետ համաձայն չէ:
Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ բանակցություններն արդեն ընթանում են և շարունակվելու են այնքան, քանի դեռ անհրաժեշտ է:
Թուրքիայի վարչապետը պնդել է, որ անհրաժեշտ է փոխել Գերմանիայի ազգային օրենսդրությունը, որպեսզի գերմանացի թուրքերը կարողանան ստանան երկքաղաքացիություն և պատմական հայրենիքում քվեարկելու իրավունք: