3 նոյեմբերի 2012 - 09:48 AMT
«Հրապարակ». «Տաշիր Գրուպը» Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսելու

«Հրապարակ» թերթը գրում է, որ լուրեր են պտտվում, թե շուտով Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսվելու։ Ասում են՝ ավտոկայանատեղիների ներքևի հարկը շարունակելու է ծառայել որպես կանգառ այն վարորդների համար, ովքեր չեն ալարի և իրենց մեքենաները կկանգնեցնեն այնտեղ, իսկ վերևի հարկն ամբողջությամբ վերածվելու է խանութների։ Ըստ նախնական լուրերի, այս ծրագիրն իրականացնելու է «Տաշիր Գրուպը»։ Թերթն առաջիկայում կփորձի այս ծրագրի մանրամասները ներկայացնել։ Արդյոք հայերը կսիրե՞ն «ընդհատակյա» շոփինգը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։