27 ապրիլի 2005 - 13:15 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները չեն պատրաստում հեղափոխական գաղափարներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ես չեմ ցանկանում խախտել բանակցային գործընթացի խորհրդապահությունը: Միայն կարող եմ ասել, որ այն մանրամասներում, որոնք քննարկում են համանախագահները, չկան անակնկալներ»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Նա տեղեկացրել է, որ ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում համանախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: