
Եգիպտոսում ձերբակալվել են «Ալ Քայեդայի» 5 անդամներ, որոնք հարձակում էին նախապատրաստում Շարմ էլ Շեյխում զբոսաշրջիկների դեմ, հայտնում է Associated Press-ը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:
Ասվում է, որ ահաբեկիչները մտադիր էին հարձակվել հյուրանոցներից մեկի վրա, որտեղ հիմնականում բրիտանացի զբոսաշրջիկներ են իջևանում: Գործողությունը պետք է կյանքի կոչվեր կաթոլիկների Սբ Ծննդյան նախօրեին, սակայն ոճրագործներին ձերբակալել են Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դիմել է իր հպատակներին՝ խնդրելով ժամանակավորապես ձեռնպահ մնալ Եգիպտոս այցելությունից: