3 նոյեմբերի 2012 - 11:54 AMT
Տիրան Լոքմագյոզյան. Թուրքիան կարողանա, այսօր էլ կմտնի Սիրիա

Եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանա, հենց այսօր էլ կմտնի Սիրիա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Նրա խոսքով, թուրքերի մեծ մասը չի ցանկանում, որ Թուրքիան մտնի Սիրիա, իսկ պետությունը մտածում է իր շահերի մասին: Ըստ Լոքմագյոզյանի, նույնը Իրաքի հարցում էր, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում էր, որ Թուրքիան էլ մտնի Իրաք: Սակայն Թուրքիան շատ ավելի մեծ հավակնություններ ուներ, և դա Ամերիկային ձեռնտու չէր:

Լոքմագյոզյանը գտնում է, որ Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ղեկավար և իր շահերը թելադրել, մեծ գործունեություն ծավալել: