Այսօր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավելի շատ շրջանավարտ են տալիս, քան պետք է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատուր Աբովյանի անվան համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Ըստ նրա, պետական բուհերն աշխատում են ուսանողների հաշվին, քանի որ պետական գումարները բավարար չեն: Կան պահանջված և ոչ պահանջված մասնագիտություններ, և նրանք պատասխանատու են տված դիպլոմի վրա:
Մանկավարժական համալսարանի ձեռքբերումը, ըստ բանախոսի, 110.000 շրջանավարտներն են: Համալսարանն այսօր բանակցություններ է վարում միջբուհական ուսանողական փոխանակման պայմանագրեր կնքելու ուղղությամբ: