3 նոյեմբերի 2012 - 15:53 AMT
Նյու Յորքի քաղաքապետը չեղյալ է հայտարարել ավանդական մարաթոնը «Սենդի» փոթորկի հետևանքների պատճառով

Մայքլ Բլումբերգը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել ավանդական քաղաքային մարաթոնը` կապված «Սենդի» փոթորկի հետևանքների հետ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ որոշումն ընդունվել է կապված քննադատության հոսքի հետ այն մասին, որ մարզական միջոցառումներ անցկացնելու ժամանակը չէ, քանի դեռ շրջանը վերականգնվում է փոթորկի հետևանքներից:

Հակառակորդների կարծիքով, պետք չէ շեղել ոստիկանությանը մարաթոնի հսկողության վրա, որը զբաղված է հետևանքները վերացնելով:

Ինչպես սպասվում էր, միջոցառմանը պետք է մասնակցիեն 40 հազար վազորդներ ողջ աշխարհից: