3 նոյեմբերի 2012 - 18:08 AMT
Տարածաշրջանի միակ անիմացիոն փառատոնը բացված է

Այսօր` նոյեմբերի 3-ին, «Մոսկվա» կինոթատրոնում չորրորդ անգամ բացվեց տարածաշրջանի միակ անիմացիոն փառատոնը` «ՌեԱնիմանիան»: Բացման հանդիսավոր արարողությանը նախորդեց հովանոցներով ֆլեշմոբը:

Փառատոնն այս տարի համագործակցում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի, «Այբ» ավագ դպրոցի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի, «Նարեկացի» արվեստի միության հետ: Բացի բացման և փակման արարողություններից, բոլոր անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը լինելու է անվճար բոլորի համար:

Այս տարի փառատոնում ներկայացված է 400 անիմացիա` 42 երկրից: Ավանդական դարձած մրցութային ծրագրերին միացել է ևս մեկ` երաժշտական անվանակարգը:

Փառատոնն այս տարի կնշի ռուսական անիմացիայի 100-ամյակը, ինչպես նաև անիմացիայի հայ երախտավոր Վլադիմիր Մայիլյանին նվիրված ծրագիր կներկայացնի: «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը: