4 նոյեմբերի 2012 - 16:05 AMT
Եգիպտոսում ընտրվել է Ղպտական ուղղափառ եկեղեցու նոր պատրիարք

Նոյեմբերի 4-ին Ղպտական ուղղափառ եկեղեցու նոր պատրիարք է ընտրվել Թեոդորուս եպիսկոպոսը: Այդ մասին հաղորդում է BBC News-ը:

Ավանդաբար, նոր պատրիարքի անունով թուղթն արծաթե գավաթից հանել է աչքերը կապած տղա:

Թեոդորուս պատրիարքի գահակալումը նշանակված է նոյեմբերի 18-ին: Նրա նախորդ Շենուդա 3-րդ պատրիարքը մահացել է 2012-ի մարտին 88 տարեկան հասակում: