4 նոյեմբերի 2012 - 16:32 AMT
Դամասկոսում տեղի է ունեցել պայթյուն, կան զոհեր

Կիրակի օրը Սիրիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել պայթյուն շենքի մոտ, որտեղ գտնվում է պետական արհմիությունը, ինչպես նաև հյուրանոցներից մեկից ոչ հեռու, հաղորդում է Reuters-ը:

Պայթյունի արդյունքում կան զոհեր, սակայն նրանց թիվը չի հաղորդվում:

Ինչպես նշում է Reuters-ը, ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում՝ ռազմական շինությունների մոտ: