4 նոյեմբերի 2012 - 16:31 AMT
Իսրայելը բողոքել է ՄԱԿ-ին Գոլանյան բարձունքներում սիրիական տանկերից

Սիրիական կառավարական զորքերի տանկերը նկատվել են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանյան բարձունքներում շաբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, իսրայելական կողմն արդեն բողոքել է ՄԱԿ-ին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար, որը Թել Ավիվը և Դամասկոսը կնքել են ավելի քան կես դարի առաջ:

Ամենայն հավանականությամբ, տանկային մանևրը կապված է եղել Սիրիայի ներսում շարունակվող հակամարտության հետ, որտեղ կառավարական զորքերը մարտեր են մղում ապստամբների դեմ:

Իսրայելի և Սիրիայի սահմանին գտնվող Գոլանյան բարձունքների համար իրավունքը վիճարկում են այդ երկու երկրները: