5 նոյեմբերի 2012 - 10:26 AMT
Իսրայելցի զինվորները Գազայի հատվածի հետ սահմանին գնդակահարել են պաղեստինցու

Իսրայելցի զինվորներն այսօր գիշեր սպանել են պաղեստինցու, ով մոտեցել է Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «անվտանգության պարիսպին»: Իսրայելական բանակի ներկայցուցիչը հաղորդել է, որ զինծառայողները ստիպված են եղել կրակ բացել «կասկածելի մարդու վրա», ով անտեսել է կանգ առնելու պահանջը:

Պաղեստինցի բժիշկները հաղորդել են, որ գնդակահարված մարդն անզեն է եղել և, ամենայն հավանականությամբ, ցախ է հավաքել: