5 նոյեմբերի 2012 - 11:01 AMT
ՌԴ-ն և ԱՊԼ-ն պայմանավորվել են ստեղծել համագործակցության ֆորում և քննարկել Սիրիայի իրավիճակը

Ռուսաստանը և Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պայմանավորվել են ստեղծել համագործակցության ֆորում և առաջին նիստում քննարկել Սիրիայի իրավիճակը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաղորդել է լրագրողներին Կահիրեում ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է ՌՍՆ-ը:Համաժողովի առաջին նիստը պետք է տեղի ունենա մինչև 2012-ի վերջ Մոսկվայում: Հանդիպումը տեղի կունենա ԱԳ նախարարների մակադրակում:

Լավրովը նշել է, որ «Արևմուտքը հասնում է ՄԱԿ ԱԽ-ում բանաձևի ընդունման, որպեսզի Սիրիայում սրի իրավիճակը և պայմաններ ստեղծի իշխանափոխության համար»: Բրահիմին, իր հերթին, նշել է, որ սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկը չի կարող հաղթել: