5 նոյեմբերի 2012 - 11:31 AMT
Հալեպում պատահական գնդակից ևս մեկ հայ է մահացել, իսկ հայ պատանդները «ողջ ու առողջ են»

Հոկտեմբերի 29-ին Հալեպի մոտակայքում մի քանի հայ էին պատանդ վերցրել: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տվյալների` պատանդները «ողջ և առողջ են»: PanARMENIAN.Net-ի թղթակցին նա ասաց, որ մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել:

ԱԳՆ խոսնակը փոխանցեց նաև, որ այսօր` նույն տեղում, Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առևանգել են ևս մի հայի` Սաքո Կոզանին: Քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից նաև սպանվել է ևս մեկ հայ` 1968 թ-ին ծնված Վարդան Խաչատրյանը:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ին հայտնել էր, որ պատանդ էին վերցրել Կարո Փամփալյանին, Արսեն Արոյանին, Լևոն Զեյթունյանին, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներին: