Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շամիլ Ալիմջանովը խոստովանել է, որ Հայաստանում կայանալիք աշխարհի առաջնութնունն առանձնահատուկ կլինի նրանց համար:
«Չէ որ այն կանցնի Երևանում և մենք ցանկանում ենք որքան հնարավոր է լավ հանդես գալ: Բռնցքամարտիկները պետք է պատրաստ լինեն հոգեբանորեն, միայն այդ դեպքում նրանք կկարողանան արժանապատվորեն նայվել երևանայն ռինգում»,-ասել է Ալիմջանովը, հայտնում է azerisport.com-ը:
Բռնցքամարտի ԱԱ-2012 տեղի կունենա Երևանում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը:
Երևանում ադրբեջանցիների թիմում հանդես կգան Տուրալ Ահմեդոը (52կգ ք/կ), Նասրադդին Մամեդովը (56կգ ք/կ), Փարվիզ Բագիրովը (64կգ ք/կ), Սաղի Սալահլին (69կգ ք/կ), Օրհան Մաիլլին (75կգ ք/կ) և Ռաուֆ Ռագիմովը (81կգ ք/կ):