5 նոյեմբերի 2012 - 11:51 AMT
Բանակում զինվոր է ինքնասպան եղել

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ այսօր՝ժամը 00:30-ի սահմաններեում, հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վերքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Սարգիս Սեյրանի Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: