5 նոյեմբերի 2012 - 13:48 AMT
Հրաչյա Թամրազյանը վերընտրվեց Մատենադարանի տնօրենի պաշտոնում

Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով : Օրակարգում եղել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահի և տնօրենի ընտրության հարցերը: Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, իսկ տնօրեն՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:

Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: