5 նոյեմբերի 2012 - 14:50 AMT
Հայաստան-Լիտվա ֆուտբոլալին խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբրի 6-ից

Հայաստանի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6-ից: Հանդիպումը տեղի կունենա

նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այդ օրը տեղի կունենա նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի հանդիպումը:

Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը կարժենան 3000 դրամ, արևելյան տրիբունայինը` 5000 դրամ, իսկ արևմտյան տրիբունայինը` 8000 դրամ:

Տոմսերը կվաճառվեն «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում: