5 նոյեմբերի 2012 - 16:42 AMT
Բարեգործական համերգի շրջանակներում 23 մլն դոլար է հավաքվել ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկից տուժածների օգտին

Բարեգործական համերգից 23 մլն դոլար է հավաքվել ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկից տուժածների օգտին, գրում է US Weekly հանդեսը: Համերգին մասնակցել են հայտնի ամերիկացի փոփ և ռոք կատարողներ, որոնք կատարել են իրենց լավագույն ստեղծագործությունները: Համերգն անցել է «Սենդի» փոթորիկ. Միավորվում ենք» կարգախոսով NBS հեռուստաընկերության բարեգործական դրամահավաքի շրջանակներում հօգուտ Կարմիր խաչի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: