5 նոյեմբերի 2012 - 19:11 AMT
Սուդանի իշխանությունները մտադիր են աջակցել ՀԱՄԱՍ-ին

«Մենք հայտարարում ենք ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին: Իսրայելական ագրեսիան մեզ չի վախեցնում»,- ասել է երկրի երկրորդ փոխնախագահ ալ Հաջ Ադամ Յուսեֆը:

Ավելի վաղ Իսրայելը բազմիցս մեղադրել է Սուդանին Գազայի հատված զենքի մաքսանենգային առաքումների մեջ: Հարտումում բոլոր մեղադրանքները հերքում են:

Սուդանի և Իսրայելի միջև լարվածությունն ավելի է սրվել այս տարվա մայիսին, երբ սուդանական կառավարությունը մեղադրել է Իսրայելին Պորտ Սուդանում պայթյունի մեջ, որի արդյունքում մահացել է մեկ մարդ: