5 նոյեմբերի 2012 - 18:34 AMT
Թուրք նախարարների ուղղությամբ կրակ են բացել, բայց ոչ ոք չի տուժել

Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի նախարարների կաբինետի շենքում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Նա ներխուժել է Թուրքիայի նախարարների կաբինետի շենք կառավարության նիստի ժամանակ և երեք անգամ կրակել է: Հանցագործն անմիջապես զինաթափվել է ու ձերբակալվել:

Կրակողի անձը դեռևս հաստատված չէ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: