5 նոյեմբերի 2012 - 20:35 AMT
ԱՄՆ ոստիկանության ուղղաթիռն ընկել է բանուկ փողոցի վրա

Ամերիկյան Ջորջիա նահանգի մայրաքաղաք Ատլանտայում ոստիկանական ուղղաթիռը ուղորդվել է կորած երեխայի որոնումներին: Թռիչքի ժամանակ այն կառչել է էլեկտրական լարերից, որից հետո ընկել և պայթել բանուկ փողոցում, հաղորդում է MIGnews-ը:

Վայր ընկնելու պահին ավտոբուսի կանգառի մոտ մարդիկ չեն եղել, սակայն ուղղաթիռի երկու օդաչուները մահացել են:

Միջադեպի փաստով ընթանում է դաշնային հետաքննություն, որը փորձում է պարզել այդքան ցածր թռչելու պատճառները, որն էլ հանգեցրել է ողբերգության: