5 նոյեմբերի 2012 - 20:47 AMT
Անչափահասների քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Այսօր ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ անչափահասների քրեակատարողական հիմնարկի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աջակցության դատապարտյալներին» հիմնադրամին պատկանող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.26-ին: Այրվել են 300 քմ խոտածածկ տարածք եվ պահակակետի վագոն-տնակը (15 քմ):