5 նոյեմբերի 2012 - 21:23 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ադենյան ծոցում ծովահենների դեմ պայքարում գործողության հաջողությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկուշաբթի օրը նշել է Ադենյան ծոցում ծովահանների դեմ պայքարում միջազգային գործողության հաջողությունը:

Ինչպես նշել է Ռասմուսենը, ծովահենների հարձակումների քանակը կտրուկ նվազել է. եթե 2011-ին ՆԱՏՕ-ն գրանցել է 129 հարձակում, ապա ընթացիկ տարում՝ 19:

«Աշխատանքը դեռ չի ավարտվել, բայց միջազգային համագործակցությունն արդյունքներ է տալիս, և ՆԱՏՕ-ն իր դերն է խաղում»,- լրագրողներին Բրյուսելում հայտնել է Ռասմուսենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: