5 նոյեմբերի 2012 - 21:47 AMT
Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին տեղի է ունեցել պայթյուն

Նոյեմբերի 5-ին Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին տեղի է ունեցել պայթյուն: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Բելառուսի պետական սահմանամերձ հանձնաժողովի մամլո քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոյին: Սահմանապահները նկատել են հետքեր, որոնք տարել են լեհական տարածքի կողմը: «Սահմանը խախտելու մասին տեղեկացվել են լեհ սահմանապահները, որոնք ձերբակալել են յոթ անօրինական ներգաղթյալների՝ Վիետնամի և Աֆղանստանի քաղաքացիների»,- ասել է Տիշչենկոն:

Պայթյունի բնույթը դեռ չի պարզվել, սակայն հայտնաբերվել են սահմանը խախտողներից մեկին վիրավորելու նշաններ: