5 նոյեմբերի 2012 - 21:56 AMT
Իրանական ԶԼՄ-ներ. Ասալույե շրջանից արտահանվել են 1.333 մլն տոննա գազային կոնդենսատներ

Իրանի հարավում գտնվող Հարավային Պարս հատուկ էներգետիկ գոտու մաքսային վարչության գլխավոր տնօրենը հաղորդել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գազային կոնդենսատների ընդհանուր արժեքն անցած տարվա համեմատ ավելացել է 81 տոկոսով և կազմել 1,068 մլրդ դոլար:

Ահմադ Պուր Հեյդարի խոսքով, առաջին վեց ամիսների ընթացքում Ասալույե շրջանից արդյունահանվել և արտահանվել են 1.333 մլն տոննա գազային կոնդենսատներ: