5 նոյեմբերի 2012 - 21:48 AMT
Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը, հնարավոր է, հետաձգվի

Եվրամիությունը մտադիր է հետաձգել Ուկրաինայի հետ գագաթնաժողովը, որը պլանավորված է դեկտեմբերին: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Եվրահանձնաժողովում աղբյուրը:

Պլանավորվել է, որ այդ հանդիպմանը կստորագրվի ԵՄ և Ուկրաինայի ազատ առևտրի գոտու և ասոցացման մասին համաձայնագիր:

«Ներկա պահին լուծվում է գագաթնաժողովը հաջորդ տարվա սկիզբ տեղափոխելու մասին հարցը»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:

Գրեթե կասկած չի առաջացնում այն, որ ԵՄ-ն փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել Կիևի վրա՝ պահանջելով քննել խորհրդարանական ընտրություններում խախտումները: