6 նոյեմբերի 2012 - 10:43 AMT
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար. Իրանը հրաժարվում է համագործակցել միջուկային ծրագրի հարցում

Իրանի իշխանությունները չեն համագործակցում միջուկային ծրագրի իրականացման գործունեության հետաքննության հարցում: Նման հայտարարություն է կատարել ՄԱԳԱՏԷ ղեկավար Յուկիո Ամանոն` ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, հաղորդում է Associated Press-ը:

Ամանոյի խոսքով, Իրանը հայտարարում է խաղաղ մտադրությունների մասին, բայց չի ապահովում պայմաններ, որ հնարավոր լիներ դրանում համոզվել: