6 նոյեմբերի 2012 - 10:44 AMT
Խորեն Գևորը 99:91, 100:90, 100:90 հաշվով զիջեց Մաքսիմ Վլասովին

Երկրորդ միջին քաշային կարգում WBC Baltic տիտղոսակիր Մաքսիմ Վլասովը (Ռուսաստան) պաշտպանել է իր տիտղոսը` վստահ հաղթանակ տանելով հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորի նկատմամբ: 10 ռաունդների արդյունքում բոլոր մրցավարները հաղթանակը տվել են Վլասովին, նա հաղթել է 99:91, 100:90, 100:90 հաշվով:

Դրանից հետո 26-ամյա Վլասովն իր ակտիվում ունի 24 հաղթանակ (12 նոկաուտ) 25 պրոֆեսիոնալ մարտերում, իսկ 32-ամյա Գևորի համար դա 6-րդ պարտությունն է վերջին 8 մենամարտերում, հաղորդում է sportbox.ru-ն: