29 ապրիլի 2005 - 11:30 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանության գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով` «Իլհամ Ալիեւն իշխանության է եկել ռազմական հռետորության միջոցով»: Արիֆ Յունուսովը նշել է, որ հենց Իլհամ Ալիեւն է բազմիցս կոչ արել Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին հրաժարվել Հայաստանի հետ ցանկացած շփումներից: Նրա խոսքերով` Իլհամ Ալիեւը հաճախ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, դրանով իսկ արգելակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: