6 նոյեմբերի 2012 - 14:29 AMT
Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան բանկային հատվածի զարգացման հարցում շեշտը դրել են ներդրողների ներգրավման վրա

Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան ազգային տնտեսական ռեսուրսների սղության պատճառով բանկային հատվածի զարգացման հարցում շեշտը դրել են ներդրողների ներգրավման և միգրանտների դրամական փոխանցումները բանկեր ներգրավելու վրա: «Հաշվի առնելով այդ երկրների բանկերի համար հասանելի ֆոնդավորման փոքր ծավալը, կարելի է նշել առկա հնարավորությունների բավականին արդյունավետ կիրառումը»,-ասվում է ռուսական վարկանիշային «ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության հետազոտության մեջ:

Ուկրաինան բանկային ակտիվների ամենամեծ բաժինն ունի ՀՆԱ-ում՝ 80 տոկոս, Ռուսաստանը՝ 69,9 տոկոս: Մոլդովայի բանկային համակարգը երրորդն է ԱՊՀ երկրների թվում 58,2 տոկոս ցուցանիշով:

Հետազոտության արդյունքում վերլուծության են ենթարկվել ԱՊՀ երկրներում ձևավորված բանկային համակարգերը, առանձնացվել են նրանց առանձնահատկությունները և հետագա զարգացման ուղիները, մասնավորապես հետագայում փոխադարձ ֆինանսական էքսպանսիայի առումով: