6 նոյեմբերի 2012 - 15:18 AMT
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ թաղամասեր կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1 զանգվածի 23, 25, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 33ա, 34, 35, 36, 37, 38 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: