6 նոյեմբերի 2012 - 16:04 AMT
Կառավարությունը հանձնարարել է զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով

Կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ-ին զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով: «Այս պահի դրությամբ ԱԳՆ-ն բանակցում է Իրանի համապատասխան գերատեսչությունների հետ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով»,-ասել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել էպոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր և բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաև ապրանքների գնաճի։։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ( գործատուների ) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով, հայտնում է ՀԱԳ(Գ)Մ լրատվական ծառայությունը: