6 նոյեմբերի 2012 - 16:05 AMT
Տավուշի մարզում սիբիրախտի դեպք հայտնաբերվել է, բայց կարանտին չի հայտարարվել

Հայաստանում սիբիրախտի հայտնաբերումից հետո անասունի անկման ևս մի քանի դեպք է եղել, բայց իրավիճակը վերահսկվում է: Բացի Վարդենիսից, հիվանդ կենդանի է հայտաբերվել նաև Տավուշի մարզում:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս մարզի հետ կապված կասկածներ եղել են, իսկ դեպքի հայտանբերումից անմիջապես հետո կատարվել են բոլոր աշխատանքները՝ կենդանու դին այրվել է, տարածքը ենթարկվել է սանիտարական մաքրման.«Տեսչության պետի հանձնարարականով պարզվել է, որ վակցինացիա չի եղել, անմիջապես հանձնարարվել է 2-րդ պատվաստումը անցկացնել»,-ասաց նա:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մարզում սահմանվել է հսկողություն, բայց կարանտինչի հայտարարվել: