6 նոյեմբերի 2012 - 17:05 AMT
ՌԴ ԱԳ նախարարը կողմ է, որ ՄԱԿ դիտորդները վերադառնան Սիրիա

Մոսկվան կողմ է, որպեսզի ՄԱԿ դիտորդները վերադառնան Սիրիա, ավելի մեծ կազմով, քան նախկինում:

«Մեր դիրքորոշման մի մասը դա ՄԱԿ դիտորդների վերադարձն է Սիրիա, նրանց քանակի ավելացումը, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն, թե ով և ինչպես է կատարում հրադադարի պայմանները»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը Հորդանանի պաշտոնակից Նասեր Ջոդի հետ հանդիպման ավարտին, հայտնում է «Ինտերֆաքսը»: