6 նոյեմբերի 2012 - 18:22 AMT
Դամասկոսում սպանվել է սիրիական խորհրդարանի խոսնակի եղբայրը

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ջիհադ ալ Լահամի եղբայր Մուհամմեդ ալ Լահամը սպանվել է Դամասկոսում՝ Մայդեն թաղամասում:

Նրա վրա հարձակում են գործել քաղաք ներթափանցած ահաբեկիչները, հաղորդել է «Սուրիա» հեռուստակայանը:

«Երկրում քաղաքացիական խաղաղության հակառակորդներն ընտրում են որպես իրենց թիրախներ գործիչների, ովքեր հայտնի են ազգային հայրենասիրական դիրքորոշմամբ»,- ասվում է հաղոդագրությունում:

«Ալ Վատան» լրատվական ծառայության տվյալներով, վերջին 48 ժամվա ընթացքում մայրաքաղաքի մատույցներում ոչնչացվել են 120 զինված ծայրահեղականներ: