6 նոյեմբերի 2012 - 18:23 AMT
27 մարդ է զոհվել Իրաքի ռազմակայանի մուտքի մոտ հնչած պայթյունից

Հզոր պայթյուն է որոտացել Բաղդադից 25 կմ հեռավորության վրա գտնվող Տաջի քաղաքում՝ ռազմակայանի մուտքի մոտ:

Հաղորդագրությունների համաձայն, առնվազն 27 մարդ է զոհվել, մոտ 50 վիրավորվել են: Զոհերի թվում են երեք զինվորներ, ինչպես նաև երիտասարդներ, որոնք եկել էին ընդունվելու Իրաքի ոստիկանության ու բանակի շարքերը:

Ավելի վաղ սունիներով բնակեցված այդ քաղաքում պայթյունների շարք եղավ, այն ժամանակ զոհվեց 8 մարդ, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը: