6 նոյեմբերի 2012 - 17:50 AMT
Սիրիայի ընդդիմադիրները հուսով են, որ ԱՄՆ նախագահ կդառնա Միթ Ռոմնին

Սիրիայի Դերաա քաղաքի ընդդիմադիր ռազմական խորհրդի ղեկավար Ահմեդ Նիման հայտարարել է, որ հուսով է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի Միթ Ռոմնին, հայտնում է The Guardian թերթը իր մերձավորարևելյան բլոգում:

«Նախընտրական շրջանում նա ասում էր, որ կաշխատի օգնել Սիրիային»,-պարզաբանել է գեներալը:

Գործող նախագահ Օբամայի հետ հեռուստաբանավեճում Ռոմին հայտարարեց, թե հաղթանակի դեպքում արդիական զենքով կօգնի նրանց: