
Մեկ մարդ է զոհվել և երեքը թեթև վնասվածքներ են ստացել ԱՄՆ-ում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Պայթյունը տեղի է ունեցել Հյուսիսային Կառոլինայի նահանգի Դուրհեմ հիվանդանոցում:
Պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի 6-րդ հարկում, պատճառները պարզվում են: Բոլոր հիվանդները տարհանվել են, տուժածներին օգնություն է ցուցաբերվում, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»: